National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
27.04.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

Ապրիլի 27-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Ժուժաննա Յակաբին:

Հանդիպմանը ներկա են գտնվել ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Լյուդմիլա Սարգսյանը եւ Մանվել Բադեյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:

Ժուժաննա Յակաբը ներկայացրել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի նոր ղեկավար Եգոր Զայցեւին:

Շնորհակալություն հայտնելով Հայաստան այցի համար՝ Արա Բաբլոյանն անդրադարձել է մեր երկրում իրականացվող առողջապահական առաջնահերթ ծրագրերին, վերջին տարիներին արձանագրված ձեռքբերումներին:

Ժուժաննա Յակաբն անդրադարձել է այն հաջողություններին, որոնք արձանագրել է Հայաստանը պատվաստումների, ոչ վարակիչ հիվանդությունների, տուբերկուլյոզի դեմ պայքարի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի եւ այլ հիվանդությունների կանխարգելման ոլորտում:

Հանդիպմանը կողմերը քննարկել են նաեւ ծխախոտի դեմ պայքարում իրականացվող ազգային ռազմավարությունը, ներկայում Ազգային ժողովում քննարկվող «Դեղերի մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:

Արա Բաբլոյանն անդրադարձել է մոր եւ մանկան առողջության պահպանման խնդիրներին, վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի եւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված քայլերին, «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Հանդիպման ավարտին Եվրոպայի տարածաշրջանի գրասենյակի ղեկավարը նշել է, որ ԱՀԿ-ն շարունակելու է համագործակցությունը Հայաստանի հետ՝ աջակցելով մեր երկրի առողջապահական համակարգին:







ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am